Խորհրդարան
14:10 27/05/2020

Պարեկային ծառայության աշխատակիցները կունենան աշխատանքային պլանշետներ

Ազգային ժողովի մայիսի 27-ի նիստում «Ոստիկանության մասին»  օրենքում և կից օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արտեմ Ծառուկյանի հարցին հայտնեց, որ Հայաստանում Ճանապարհային ոստիկանության և պարեկադիտակետային ծառայության ստեղծման արդյունքում վարչական արձանագրությունների կազմումը կլինի առավելագույնս ավտոմատացված: Նոր պարեկային ծառայության աշխատակիցները կունենան պլանշետներ

Փոխնախարարի խոսքով՝ նոր ծառայության աշխատակիցները կունենան ժամանակակից տեխնիկական հագեցվածություն, մասնավորապես՝ տարբեր էլեկտրոնային գործիքներ, GPS քարտեզներ, որոնք որոշակի հասանելիություն կունենան տվյալների բազային և տեսահսկման խցիկներին:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ