Կառավարություն
10:00 06/06/2020

Պարետի նոր որոշումը՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության մասին

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ հունիսի 5-ին, նոր որոշում է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։

Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է․

«1. 7 օրով արգելել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի «Եևանի հ. 40 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը։

2. 1 օրով արգելել Նոր Նորք վարչական շրջանի «Երևանի հ. 105 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ՀՈԱԿ-ներին սույն որոշման մասին տեղեկացումը։

4. ՀՈԱԿ-ների գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ