fbpx
Հասարակություն

Պարետի որոշմամբ ապրիլի 13-ից կհանվեն որոշ սահմանփակումներ

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Պարետի այսօր ընդունած որոշման համաձայն՝ փոփոխություններ են կատարվել ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավորր սահմանափակումներում:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր ընդունված որոշմամբ (https://www.gov.am/files/docs/4009.pdf) փոփոխություններ են կատարվել ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավորր սահմանափակումներում:

Ապրիլի 13-ից հանվելու են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները:
Մասնավորապես, թույլատրվելու է տնտեսական գործունեությունը՝

✅ Մշակող արդյունաբերության հատվածում՝
12 – Ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը,
23.5 – Ցեմենտի, կրի, գիպսի և գաջի արտադրությունը
23.6 – Բետոնից, ցեմենտից և գիպսից շինվածքների արտադրությունը,
25.11 – Մետաղե կոնստրուկցիաների և դրանց մասերի արտադրությունը,

✅ Շինարարության հատվածը գրեթե ամբողջությամբ, բացի՝ 43․3 – Շինարարության ավարտական փուլի աշխատանքների,

✅ Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության հատվածում՝
71.12 – Ճարտարագիտական գործունեությունը և դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվությունները։

‼️Բացի այդ, միայն ապրիլի 14-ին ժամը 00:01-ից մինչև 23:59-ը թույլատրվելու է անձանց տեղաշարժը մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնելու կամ վերադառնալու նպատակով»։

https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2454872304817175?__xts__[0]=68.ARAjVO7eTuN9Q0DhnN2PJoXEwrUEJHHf7Ob8nAti9K0awtDc6S05v7erBEnnFv_ltyYdb6y6_pTx2egb7OrI_3TFMoQc-zuX7AY2h_VNeqpsXG51IOyUv7wJq5Fo8QrVkY3GrtY_aTg-kEBmvZZcD9E0-89weLFtnlin5Eiel_pkJ9q0uoeBnRbMqNPr9nddyo2cPINNYpby53czYFvOyAEWcTHbw5UsgJKxsit0v2kQK9g15-FxhNHHzOs2LscZ4DyGtcrV8LAJTmCUvHRpRPSBVvPGq8Mqhk5wQeOTuWoBzVR0uk1gS9Jkr6aW7760NV_du7XS0RAZsJ8-uW2NUlgM&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ