fbpx
Հասարակություն

Պարետի որոշմամբ 24 ժամով կարգելվի մի քանի տնտեսվարողների գործունեությունը

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17-2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի ապրիլի 22-ի N 1088-Ա, N 1092-Ա, N 1132-Ա, 2020 թվականի ապրիլի 23-ի N 1143-Ա, 2020 թվականի ապրիլի 24-ի N 1165-Ա, 2020 թվականի ապրիլի 27-ի N 1195-
Ա, N 1196-Ա, N 1207-Ա, N 1208-Ա, N 1209-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 26-28-ը իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի
(հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) «Սիթի» ՍՊԸ, ք. Երևան, Գարեգին Նժդեհ 13.

2) «Կալսի Բրազերս» ՍՊԸ, ք. Երևան, Արշակունյաց 44/1.

3) «Նարեկ Խաչատրյան» Ա/Ձ, ք. Երևան Օհանովի 29/9.

4) «Հայբիզնեսբանկ» ՍՊԸ, ք. Երևան, Տերյան 69.

5) «Հայէկոնոմբանկ» ՍՊԸ, ք. Երևան, Ամիրյան 23/1.

6) «Սոս Նազարյան»Ա/Ձ, ք․ Եղեգնաձոր, Շահումյան 12/1.

7) «Ռոզա Կարապետյան» Ա/Ձ, ք․ Եղեգնաձոր, Նարեկացի 14/1.

8) «Վահագն Գրուպ» ՍՊԸ, ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Սայաթ-Նովա 9/25, 26, 27.

9) «Զիմ» ՍՊԸ, ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Նաիրյան 166 8.

10) «Գագիկ Ստեփանյան» ԱՁ, ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Նաիրյան 143 13- 14:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից» ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ