Աշխարհ

Փարիզում մի քանի տասնյակ բուժշխատողներ ցույցի են դուրս եկել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ Փարիզում մի քանի տասնյակ բուժշխատողներ ցույցի են դուրս եկել՝ պահանջելով ավելի լավ աշխատանքային պայմաններ։

Անտեսելով 10 հոգուց ավելի հավաքներ կազմակերպելու արգելքը՝ բուժաշխատողները հավաքվել են Ռոբերտ Դեբրե հիվանդանոցի առջև: Ըստ բուժաշխատողների՝ չնայած իրենց հաջողվել է համավարակի ընթացքում կյանքեր փրկել, այնուամենայնիվ, հիվանդանոցների առջև ծառացած բարդությունները շարունակում են պահպանվել:

Ֆրանսիայում բուժաշխատողները վերջին ամիսների ընթացքում մի քանի անգամ ևս դուրս են եկել փողոց՝ երկրի նախագահ Էմանուել Մակրոնից պահանջելով բարելավել աշխատանքային պայմանները, որոնք թույլ չեն տալիս պատշաճ խնամք ապահովել հիվանդների համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ