ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ 2019-ի հրդեհից ի վեր առաջին անգամ Փարիզի Աստվածամոր տաճարում սուրբծննդյան համերգ է տեղի ունեցել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Երեկոյի հատուկ հյուրերն են եղել ֆրանսիացի հայտնի թավջութակահար Գոտյե Կապյուսոնը և օպերային երգչուհի Ժյուլի Ֆուքսը: Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի և Ֆրանց Շուբերտի ստեղծագործություններից բացի, հնչել են սուրբծննդյան հայտնի երգեր:
«Տաճարը դեռ փխրուն վիճակում է»,- ասել է Նոտր Դամի վերականգնման համար պատասխանատու Ժան-Լուի Ժորժելենը:
Երաժիշտները համերգից առաջ ստացել են անվտանգության բոլոր անհրաժեշտ ցուցումները: Արտիստները, կանոնների համաձայն, ստիպված են եղել կրել հատուկ սաղավարտներ:
