Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի հարավարևմտյան շրջանում գտնվող բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է 7, վիրավորվել՝ մոտ 30 մարդ: Այս մասին հայտնել է BBC-ն:
Փարիզի հրշեջ-փրկարարական ծառայությունից տեղեկացնում են, որ հրդեհը դեռ չի հաջողվում մարել 7-րդ և 8-րդ հարկերում: Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն:

