fbpx
Աշխարհ
13:30 04/10/2019

Փարիզում հարձակում է եղել ոստիկանների վրա․ 4-ը մահացել են

Փարիզում պրեֆեկտուրայի շենքի վրա հարձակման զոհ է դարձել չորս ոստկան: Այս մասին հայտնել է France Info ռադիոկայանը:

«Սպանված է հինգ մարդ, այդ թվում՝ չորս ոստիկան և հարձակվողն ինքը»,-նշում է ռադիոկայանը։

Հարձակումը կարող էր տեղի ունենալ պրեֆեկտուրայի աշխատակիցների միջև ներքին կոնֆլիկտի պատճառով: Սա է իրադարձությունների գլխավոր վարկածը, որն այժմ դիտարկվում է հետաքննության մեջ:

Հարձակում կատարած անձն ինքը, վերջին տեղեկությունների համաձայն, պրեֆեկտուրայի վարչական աշխատակից էր: Ոստիկանների վրա հարձակումը նա կատարել է կերամիկական դանակով, որը չէր հայտնաբերվել պրեֆեկտուրա մտնելիս մետաղադետեկտորով ստուգման ժամանակ:

Հարձակումը տեղի է ունեցել շենքի հատկապես խիստ հսկվող գոտում, որտեղ պրեֆեկտուրայի հետախուզության վարչությունն է: Այժմ պրեֆեկտորայի շենքի շուրջն ստեղծվել է արգելված գոտի, որը հսկում է շուրջ 200 ոստիկան:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ