fbpx
Հասարակություն

Փարիզում բացվել է հայկական 4-րդ փառատոնը

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բացվել է հայկական չորրորդ փառատոնը։

Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Նշվում է, որ փառատոնը կազմակերպիչը Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմն է։

Ըստ աղբյուրի՝ փառատոնը բացել են Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի 8-րդ շրջանի քաղաքապետ Ժանն Դ՛Օտսերը, Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին, պատգամավոր Սիլվեն Մայարը և Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Փառատոնը գեղեցկացրել են հայկական երաժշտական և պարային խմբերը։ Փառատոնի ընթացքում ցուցադրվել է հայկական խոհանոցն ու արվեստը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ