Փարիզում խստացրել են Սուրբ ծննդյան տոնավաճառների այցելուների հսկումը

Ամենադիտվածներ

Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո Փարիզում  խստացրել են Սուրբ ծննդյան տոնավաճառների այցելուների հսկումը, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը:

Այսպես, Դեֆանս գործարար թաղամասում Սուրբ ծննդյան տոնավաճառ մտնելիս բոլոր հյուրերից պահանջում են բացել պայուսակները, նաև զննություն են անցկացնում մետաղորսիչի օգնությամբ:

Տեղի բնակիչները նշում են, որ նման միջոցներ են ձեռնարկվում միայն խոշոր ահաբեկչական գործողություններից հետո: Տոնավաճառի այցելուներից ոչ ոք չի վրդովվում: Տոնավաճառը բազմամարդ է, այցելուները խմում են տաք շոկոլադ և  գլինտվեյն, գնում են ամանորի զարդեր, ֆերմերային մթերքներ: Համանման միջոցներ են ձեռնարկված նաև Թյուիլրիի այգու մուտքի մոտ, որտեղ նույնպես Սուրբ ծննդյան տոնավաճառ է գործում:

Հիշեցնենք, որ նախորդ երեքշաբթի  29-ամյա Շերիֆ Շեկաթը, որն իրավապահ մարմիններին հայտնի էր բազմաթիվ օրինախախտումներով, Ստրասբուրգում հրաձգություն էր կազմակերպել  Սուրբծննդյան տոնավաճառի մերձակայքում և թաքնվել:

Ամենաթարմ