ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Parliament Monitoring նախաձեռնությանը նշելով, որ կայքում որոշակի անճշտություններ կան:
«Կարծում եմ #ParliamentMonitoring նախաձեռնության մասով վիճակագրության հետ ցցուն խնդիրներ կան, օրինակ ես երկու նախաձեռնություն եմ ներկայացրել․․․Կայքում ներկայացված է 1, դրան գումարած հաստատ հինգից ավելի ելույթ եմ ունեցել․․․ու էսպես շարունակ», – գրել է պատգամավորը:
