fbpx
Քաղաքականություն

Պարոն Վանեցյանը պետք է հրապարակի այդ տեղեկատվությունը, եթե այն գաղտնիք չի պարունակում․ Մակունց

Ես կարծում եմ, հատկապես այն փոփոխություններից հետո, որ տեղի ունեցան ՀՀ-ում, պաշտոններ զբաղեցնելը, պաշտոններ փոխելը, պաշտոններից ազատվելը պետք է որ բնականոն երևույթ լինեն ՀՀ-ում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, որով վերջինս պատասխանել էր Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին:

«ՀՀ-ում թե՛ կառավարությունը, թե՛ իշխող խմբակցությունը վարում են բաց քաղաքականություն և կարծում եմ, եթե կա այնպիսի տեղեկատվություն, որը գաղտնիք չի պարունակում և ներկայացնում է հասարակական հետաքրքրություն, ապա պարոն Վանեցյանը պետք է հրապարակի այդ տեղեկատվությունը»,-նշեց Լիլիթ Մակունցը։

Հարցին՝ արդյո՞ք նորմալ է վերաբերում, որ Վանեցյանի հրաժարականի տեքստը հեռացվել էր ԱԱԾ կայքից, որտեղ Վանեցյանը պարզապես նշել էր հրաժարականի պատճառները, Մակունցը ասաց, որ չի տեսել, թե ինչ է զետեղված եղել կայքում՝ հավելելով, որ հասկանում է՝ ինչ տեքստի մասին է խոսքը, բայց չգիտի, թե ինչպիսին է եղել պաշտոնական տեքստը և արդյոք այն տարբերվել է հանրային տեքստից, հետևաբար՝ չի կարող խոսել հեռացվելու պատճառների մասին:

Լիլիթ Մակունցը չմեկնաբանեց Արթուր Վանեցյանի հնարավոր մուտքը քաղաքական դաշտ և հակառակ բևեռ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ