fbpx
Քաղաքականություն

Փառք Աստծո, ինձ իրենք չեն համարել իրենց քաղաքական թիմի անդամ. Վանեցյանը՝ «Իմ քայլի» մասին

Շատ ուրախ եմ, որ պարոն Մկրտչյանը վերջապես հասկացել է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը ի պաշտոնե չի կարող լինել որևէ քաղաքական թիմի անդամ, առհասարակ ԱԱԾ աշխատակիցը ծառայում է պետությանը, այլ ոչ թե օրվա քաղաքական իշխանությանը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի այն հայտարարությանը, թե Վանեցյանը երբևէ իրենց թիմի անդամ չի եղել, ԱԱԾ տնօրեն է եղել, իսկ բացահայտումներ անելը պարծենալու բան չէ, ԱԱԾ-ի տնօրենի պարտականությունն է։

«Ինչ վերաբերում է բացահայտումներով պարծենալուն, ի տարբերություն բոլորի՝ ես երբիցե ԱԱԾ բացահայտումներով չեմ պարծեցել, պարծեցել են և փորձել են դիվիդենտներ քաղել ինչ-ինչ մարդիկ։

Կարծում եմ, որ այդքանից հետո պարոն Մկրտչյանը դեմ կքվեարկի և դեմ կխոսի այն նախագին, որով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները դառնում են քաղաքական, որով անթույլատրելի է այս պաշտոնների քաղաքականացումը։ Փառք Աստծո, որ ինձ իրենք չեն համարել իրենց քաղաքական թիմի անդամ»,-ասաց նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ