fbpx
Աշխարհ

Պարսից ծոցի երկրներն իրենք կարող են ապահովել տարածաշրջանի անվտանգությունը․ Ռոհանի

Պարսից և Օմանի ծոցերում կոալիցիա ստեղծելու ԱՄՆ-ի մտադրության վերաբերյալ հայտարարությունները կարծեցյալ բնույթ են կրում և հազիվ թե իրագործվեն: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Կասկած չկա, որ եթե նույնիսկ կոալիցիայի ստեղծման վերաբերյալ հայտարարությունների մի մասն իրականացվի, այն չի նպաստի տարածաշրջանի անվտանգությանը»,- ասել է Ռոհանին կառավարության նիստի ժամանակ՝ հավելելով, որ հայտարարություններն արվում են ձևի համար և գործնական չեն:

Իրանի նախագահի խոսքով, որը հրապարակված է նրա պաշտոնական կայքում, Պարսից ծոցի երկրներն իրենք կարող են ապահովել տարածաշրջանի անվտանգությունը և օտարերկրյա ուժերի ներկայության կարիքը չունեն: Ռոհանին նաև նշել է, որ ԱՄՆ-ը, ինչպես և մյուս ուժերը, ցանկանում են պառակտել տարածաշրջանը և ֆինանսապես ամայացնել տարածաշրջանի երկրները։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ