fbpx
Աշխարհ
06:30 03/09/2019

Պարսից ծոցի իրադրության կայունացմամբ շահագրգռված են և՛ՌԴ-ն, և՛ Իրանը. Լավրով

Ռուսաստանը եւ Իրանը շահագրգռված են, որ Պարսից ծոցի երկրները համաձայնության գան տարածաշրջանում իրադրության կայունացման ուղիների շուրջ, որոնք ընդունելի կլինեն կողմերի համար: Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ինչպես նախարարը նշել է Իրանի իր պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ ունեցած բանակցություններից հետո, իրենք պայմանավորվել են շարունակել շփումները տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում՝ Պարսից ծոցի տարածաշրջանում անվտանգության ապահովման խնդրի շուրջ, որտեղ այժմ ոչ դյուրին գործընթացներ են ծավալվում:

«Ե՛վ մենք, և՛ Իսլամական Հանրապետությունը շահագրգռված ենք, որ բոլոր կողմերը, բոլոր երկրները, Պարսից ծոցի բոլոր առափնյա երկրները եւ նրանց բոլոր միջազգային գործընկերները համաձայնության գան աշխարհի այս կարեւորագույն տարածաշրջանում անվտանգության ապահովման փոխադարձ ընդունելի ուղիների շուրջ: Դրա վերաբերյալ կան նաեւ իրանական նախաձեռնություններ, կան ռուսական նախաձեռնություններ, դրանք բաց են, դրանք հասկանալի են, եւ մենք առաջ ենք տանելու այն պայմանավորվածությունները, որոնք կհենվեն այս տարածաշրջանում գործող բոլոր կողմերի շահերի վրա»,-հայտարարել է Լավրովը մամուլի ասուլիսում։:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ