Առողջապահություն

Պարետի որոշմամբ 6 ժամով կարգելվի է մի քանի սուպերմարկետների գործունեությունը

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ  մի շարք տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումն  6 ժամով կրգելվի։

Որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 27-ի №19 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 29.03.2020թ. N 637-Ա և30.03.2020թ. N 670-Ա, N 672-Ա,N 673-Ա ևN 674-Ա հրամանների հիման վրա 30.03.2020 թվականինիրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝ վեց ժամով արգելել հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը»։

Որոշմամբ 6 ժամով արգելվում է հետևյալ տնտեսավարողների գործունեութան ծավալումը՝ «Արման Գալստյան» ՍՊԸ՝ ք. Երևան, Արշակունյաց պողոտա 46,  «Դավիթ Խաչատրյան» Ա/Ձ` ք. Երևան, Արշակունյաց պողոտա 30/1,   «Գևորգ Խեչումյան» Ա/Ձ` ք. Երևան, Կոմիտասի պողոտա, թիվ 1 շենք, «Ավետլանա Աթանեսյան» Ա/Ձ` ք. Երևան, Հակոբ Հակոբյան փողոց, թիվ 7, Ա/Ձ «Արմենուհի Սարգսյան»` ք. Եղեգնաձոր, Միկոյան 1, նրբ. 1:

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը կապահովի տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։  Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանը կապահովի սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ