fbpx
Սպորտ

Պարտի. Էտո՛Օն և Դրոգբան կարող էին Ոսկե գնդակ նվաճել, սակայն եվրոպացիներին ավելի շատ են գնահատում

Մադրիդի «Աթլետիկոյի» գանացի կիսապաշտպան Թոմաս Պարտին կարծում է, որ աֆրիկացի ֆուտբոլիստներին թերագնահատում են:

«Սիմեոնեն ասել է, որ եթե ես խաղայի «Մանչեսթեր Յունայթեդում» կամ «Մանչեսթեր Սիթիում», ապա իմ տրանսֆերային արժեքը կաճեր:

Կան եվրոպացի ֆուտբոլիստներ, որոնք ավելի շատ են գնահատվում, քան աֆրիկացիները:

Մենք լավ ֆուտբոլիստներ ունենք, օրինակ Յայա Տուրեն և Մայքլ Էսիենը:
Նրանց լավ ֆուտբոլիստ են համարել, սակայն երբեք չեն համարել «Ոսկե գնդակի» հավակնորդ:

Էտո՛Օն և Դրոգբան կարող էին Ոսկե գնդակ նվաճել, սակայն եվրոպացիներին ավելի շատ են գնահատում»,- Պարտիի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Ներկա պահին «Ոսկե գնդակի» միակ աֆրիկացի դափնեկիրը Ջորջ Վեան է (1995թ.):

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ