fbpx
Սպորտ

Բարսելոնան գլխավորում է ամենաշատ պարտք ունեցող ակումբների ցուցակը

«Բարսելոնան» գլխավորում է ամենամեծ պարտքեր ունեցող եվրոպական ակումբների ցուցակը, հայտնում է Football Transfers-ը՝ Deloitte-ին հղումով։

1,35 միլիարդ եվրո՝ այսքան է կազմում կատալոնական գրանդի պարտքը։ Երկրորդ տեղը պատկանում է Թուրինի «Յուվենտուսին»՝ 900 միլիոն, անգլիական «Տոտենհեմիը» երրորդն է՝ 826 միլիոն:

Լավագույն եռյակին հաջորդում են միանգամից երկու միլանյան ակումբներ՝ «Ինտերը» (702 միլիոն) և «Միլանը» (666 միլիոն), որին հաջորդում է Չեմպիոնների լիգայի գործող հաղթողը՝ «Ռեալը» (662 միլիոն): Լավագույն տասնյակում են հայտնվել նաև Լոնդոնի «Արսենալը», Մադրիդի «Ատլետիկոն», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ