fbpx
Սպորտ

Պարտության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա. Վալվերդե

«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպման ժամանակ «Լիվերպուլ»-ից կրած պարտության պատասխանատվությունը վերցրել է իր վրա:

Վալվերդեի խոսքերով` բաց թողած առաջին երկու գոլերից հետո ամեն ինչ շրջվեց «Բարսելոնա»-ի դեմ:

«Ես չգիտեմ, ինչ ասել, բայց ես ինձ վրա եմ վերցնում այս պարտության պատասխանատվությունը: Սա մեծ ցավ է հատկապես նրանց համար, ովքեր արդեն երկրորդ տարին է նման պարտություն են կրում»,-ասել է Վալվերդեն:

Նշենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթելով «Լիվերպուլ»-ին, պատասխան խաղում զիջեց 4:0 հաշվով և զրկվեց եզրափակչի ուղեգրից։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ