fbpx
Սպորտ

Պարտությունը աշխարհի վերջը չէ. Կումանը խոսել է ՊՍԺ-ից կրած պարտության մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում ՊՍԺ-ից կրած 1-4 հաշվով կրած պարտությունը:

Նա նշել է, որ պարտությունը աշխարհի վերջը չէ:

«Մենք պետք է վերլուծենք մեր անհաջողությունները և բարելավենք իրավիճակը, մարզվենք: Մենք չափազանց շատ պահեր ենք կորցրել, պետք է ավելի շատ ջանք գործադրենք:

Մենք մասնակցում ենք բոլոր երեք մրցաշարերին: Չեմպիոնների լիգայում շատ դժվար է:

Մենք հաղթեցինք «Յուվենտուսին» ու պարտվեցինք տանը: Մենք պարտվեցինք ՊՍԺ-ին, բայց երկրորդ խաղում կարող ենք հաղթել նրանց: Չեմ կարծում, որ մենք ի վիճակի չենք մրցակցել: Մենք կարող ենք հաղթել ցանկացածին»,-ասել է Կումանը:

Այս մասին տեղեկանում ենք AS-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ