fbpx
Սպորտ

Ռեալն առաջին պարտությունն է կրել Իսպանիայի ընթացիկ առաջնությունում

«Ռեալն» Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում առաջին պարտությունն է կրել՝ 13-րդ տուրում զիջելով «Ռայո Վալյեկանոյին» (2-3):

Նախորդ 12 տուրերի ընթացքում «Ռեալը» սեփական հարկի տակ 10 հաղթանակ էր տարել և 2 անգամ ոչ-ոքի խաղացել:

Մադրիդցիները բոլոր մրցաշարերում վերջին 4 խաղում մեկ հաղթանակ են տարել՝ «Սելթիկի» նկատմամբ Չեմպիոնների լիգայում: Այս ընթացքում նրանք նաև խպարտվել են «Լայպցիգին» և ոչ-ոքի են խաղացել «Ժիրոնայի» հետ:

Հաջորդ տուրում «Ռեալը» կմրցի «Կադիսի» հետ: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 10-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ