fbpx
Առողջապահություն

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է նախարարի կնոջ ԲԿ-ի ֆինանսավորման վերաբերյալ

Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

Անդրադառնալով մամուլում հայտնված «ԱՂՄՈՒԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ԿՆՈՋ ԲԿ-Ի ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ» վերտառությամբ հոդվածին` հարկ ենք գտնում մեկ անգամ ևս պարզաբանելու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների մասով պետական պատվերի գումարների բաշխման գործընթացը:

2019 թվականի բյուջեի հաշվարկներն իրականացվել է Երևանում և Հայաստանի մարզերում տեղակայված կազմակերպությունների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից օգտվելու հավասար պայմաններ ապահովելու նպատակով: Հաշվի են առնվել մարզային կազմակերպությունների առանձնահատկությունները, աշխարհագրական դիրքը, հեռավորությունը` Երևան քաղաքից:

Ինչ վերաբերում է վերջին օրերին պարբերաբար շահարկվող լուրերին, թե «Արսեն Թորոսյանն իր կնոջ` ՄԻԲՍ կենտրոնի ֆինանսավորումն ավելացրել է», ապա նշենք, որ պետական պատվերը բաշխվում է համաձայն կառավարության 318-Ն որոշման: Ըստ որի` հաշվի են առնվում փաստացի կատարած աշխատանքները նախորդ և ընթացիկ տարվա ընթացքում, ինչպես նաև կենտրոնների վերջին տարիների նորագույն սարքավորումներով վերազինումը, նոր ծառայությունների մատուցումը, թարմացված կադրային ռեսուրսը, նորագույն և բարձր տեխնոլոգիաներով բժշկական սպասարկման ծառայությունների կիրառումը, նորացված լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտություններ իրականացնելու հնարավորությունները և այլն:

Արդյունքում իրականացվում է սպասարկվող բժշկական դեպքերի թվի աճի կանխատեսում, որի հիման վրա հաշվարկվում են բաշխվող և վերաբաշխվող ֆինանսական միջոցները:

Ստորև աղյուսակի տեսքով ներկայացնում ենք 2018, 2019 թվականների թվով 10 կազմակերպություններին հատկացված ֆինանսական միջոցները և 2019 թվականի օգոստոսի վերաբաշխումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ