fbpx
Իրավական

Պարզվեց, որ բերման ենթարկվածը գողություններ է կատարել մոտ 1 տասնյակ մեքենաներից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Նոյեմբերի 8-ին, ժամը 12.30-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները Գառնիի բաժանմունքի ծառայողների հետ համատեղ, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Սիլիկյան փողոցից ոստիկանության Կոտայքի բաժին բերման ենթարկեցին 34-ամյա մի տղամարդու։

Կասկածվողը խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 02.30-ի սահմաններում, փորձել է գողանալ Աբովյանի Երիտասարդական փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի գազի բալոնը, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով` գործն ավարտին հասցնել չի կարողացել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ նշվածից զատ, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Կոտայքի մարզի և մայրաքաղաքի տարբեր վարչական տարածքներից նա կատարել է մոտ մեկ տասնյակ նմանատիպ գողություն և գողության փորձեր` փողոցներում, բակերում կայանված մեքնաներից` հափշտակելով ձայնարկիչներ, գազի բալոններ ու մարտկոցներ:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ