fbpx
Իրավական

Պարզվել է Զոդի կամրջի վրա ավտովթարից մահացած կնոջ ինքնությունը

Պարզվել է Արարատի մարզում Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացած «ԳԱԶԵԼ» –ի ուղեւորներից մեկի ինքնությունը։ Այս մասին  NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Դատագենետիկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ մահացածը՝ Երասխ գյուղի բնակիչ 1964 թվականին ծնված Սոֆյա Ոսկանյանն է։

Հիշեցնենք, որ որ հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պատահարի հետևանքով մահացել է 6 հոգի,  որոնցից մեկի ինքնությունը չէր հաջողվել պարզել։ 13 քաղաքացի հոսպիտալացվել էին, նրանցից 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը, ստացած վնասվածքների պատճառով, հուլիսի 10 մահացել է Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ