Խորհրդարան
18:30 15/09/2021

Նախատեսվող միջոցառման առանցքը հենց մեր նահատակների հիշատակի ընդգծումն է. Փաշինյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումներին:

«Ինչ վերաբերում է գունագեղ և Անկախության օրվան նվիրված միջոցառումներին, ես նախ՝ ուզում եմ ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, ում զգացմունքները որևէ կերպ վիրավորել կամ խոցել եմ նման ձևակերպմամբ: Բայց ես ասել եմ, որ մեր տրամադրությունը, ցավոք սրտի, տոնական չէ»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ կա նաև այլ խնդիր:

«Հայաստանի Հանրապետությունը 30 տարեկան է, և եթե մենք այդ միջոցառումն անենք ՀՀ դրոշներով, դրոշի գույները շատ վառ գույներ են, ու ես չեմ կարծում, որ պետք է չեղարկենք դրոշի գույները: Նախատեսվող միջոցառման առանցքը հենց մեր նահատակների հիշատակի ընդգծումն է, և նախատեսվում է, որ սեպտեմբերի 21-ին հայտարարվելու է ՀՀ և արցախյան երեք պատերազմներում, պատերազմներից դուրս մարտական հերթապահության ընթացքում իրենց կյանքը զոհած մեր եղբայրների ու քույրերի հիշատակը հավերժացնող մասշտաբային նախագծի մեկնարկի մասին, որի շուրջ աշխատանքային քննարկումներ ենք իրականացնում արդեն շուրջ վեց ամիս»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ