fbpx
Աշխարհ

Փաշինյանն ու Ալիևը չեն չեղարկել Սամարղանդ այցը․ նրանք կմասնակցեն ՇՀԿ գագաթնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չեն չեղարկել Սամարղանդ այցը։ Նրանք կմասնակցեն Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին։ Այս մասին ասել է Ուզբեկստանից ՇՀԿ ազգային համակարգող Ռախմաթուլլահ Նուրիմբեթովը։

ՇՀԿ գագաթնաժողովը կանցկացվի Սամարղանդում սեպտեմբերի 15-16-ը։

«Նախատեսվում է, որ Սամարղանդ կգան բոլոր այն 15 պետությունների ղեկավարները, որոնք ավելի վաղ հայտարարել էին գագաթաժողովին մասնակցելու մասին։ Մենք տեղյակ չենք, որ այս պահին որեւէ մեկը չեղյալ է հայտարարում նման որոշումը»,-ասել է Նուրիմբեթովը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ