Հասարակություն

Պարոն Փաշինյան դուք առաջին հերթին քաղաքական փոփոխությունների արարողն ու պատասխանատուն պետք է լինեք․ Գագիկ Քամալյան

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Հրապարակախոսը շեշտել է՝ եթե մարդը իր նախագահության տասը տարիների ընթացքում չի ունեցել ոչ մի քաղաքական ելույթ, ապա այսօր նրա հրապարկային խոսքում փնտրել բովանդակություն, և վերլուծել անվերլուծելին, էդ կնշանակի անիմաստ ջուր ծեծոցի։

«Եթե մարդը իր նախագահության տասը տարիների ընթացքում չի ունեցել ոչ մի քաղաքական ելույթ, ավելին ասեմ, նույնիսկ մեկ քաղաքական նախադասություն չի ասել, ապա այսօր նրա հրապարկային խոսքում փնտրել բովանդակություն, և վերլուծել անվերլուծելին, էդ կնշանակի անիմաստ ջուր ծեծոցի։
Այստեղ մենք պետք է հստակ հասկանանք, ո՞րն է պատճառը, որ մեր հանրային ու քաղաքական օրակարգերը պտտվում է էս տեսակի շուրջ, և արդյո՞ք այս մարդու ազատության մեջ գտնվելը կապ ունի Փաշինյան-Պուտին հարաբերությունների հետ, թե՞ պարզապես այն է, ինչ ներկայացնում են։

Սա է հիմնական հարցը, և եթե պարզվի, որ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը կապ ունի այդ ամենի հետ, ուրեմն այն իմ ասած «զադնին» եղել է, որը ոչ մի լավ տեղ չի տանելու։
Հավատացեք, որ ստեղծված իրավիճակում հանրային ակտիվը արդեն կարող է հազար բան մտածել, թեկուզ չհիմնավորված, և իշխանությունը պետք է գիտակցի, որ անկախ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից, նրանք չեն կարող խուսափել թացի ու չորի խառնումից, որովհետև այդպիսին է քաղաքական կյանքի սպեցիֆիկան, եթե դու չես կարողանում սահմանված ժամկետում խնդիրներ լուծել, ապա դու մշտապես կմնաս արդարացողի կարգավիճակում։

Պարոն Փաշինյան, լուծե՛ք այս խնդիրները, ժամանակը սկսելու է աշխատել ձեր դեմ, իսկ այդ դեպքում չեք կարողանալու հիասթափության դեմը առնել։ Իհարկե բոլորս էլ գիտենք, որ դուք պարկեշտ եք, թալանչի չեք, բայց ձեր առաքելությունը չպետք է սահմանափակվի այդքանով, դուք առաջին հերթին քաղաքական փոփոխությունների արարողն ու պատասխանատուն պետք է լինեք, որի համար այդքան տարի պայքարել եք։
Հանրությունը սպասում է»,- ասված է գրառման եջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ