fbpx
Խորհրդարան

ՀՀ-ի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի համար ծախսվել է 40.5 մլրդ դրամ․ Փաշինյան

Հայաստանի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի համար ծախսվել է 40.5 մլրդ դրամ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանի հարցին:

«Հիմնանորոգվում են փողոցներ, որոնք 30-40 տարի չեն նորոգվել, նորոգվում են տանիքներ, որոնք 25-30 տարի չեն նորոգվել: Սա եղել է կառավարության առաջ դրած հարցը և պահանջը, պայմանը՝ համայնքների առաջ, որ մենք պետք է լայնածավալ ծրագրեր իրականացնենք ՀՀ բոլոր համայնքներում: Ըստ էության 100 մլն դոլար 2018-2020 թթ ներդրվել է համայնքներում կոնկրետ կապիտալ ծրագրերով»,-ասաց վարչապետը:

Փաշինյանիխ խոսքով՝ ավելի քան 50 մլն դոլարը ներդրել է կառավարությունը, 21.4 մլրդ դրամը՝ համայնքները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ