fbpx
Քաղաքականություն

Որոշել ենք հուսախաբ անենք Փաշինյանին ու ոչ մի ակցիայիով էլ չդիմավորենք․ Մեղրիի քաղաքապետ

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, պատասխանելով 24news-ի հարցին, թե արդյոք բողոքի գործողություններ նախատեսվո՞ւմ են Փաշինյանի այցին ընդառաջ, նշել է, որ Մեղրիի բնակիչները վաղը ոչ մի կերպ չեն պատրաստվում դիմավորել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզարշավը կշարունակվի Սյունիքի մարզում։

Զաքարյանը նշել է, որ Մեղրին արդեն իր ասելիքն ասել է Փաշինյանին․ «Էս անգամ որոշել ենք հուսախաբ անենք իրան, ոչ մի կերպ էլ չդիմավորենք, բողոքի ակցիաներ էլ չանենք»։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Փաշինյանը Մեղրիում աջակիցներ ունի, նա նշեց․ «Միամիտ ժողովուրդ ամեն տեղ էլ կա»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ