fbpx
Խորհրդարան

Մենք զինված ուժերը մեր սեփականությունը չենք համարում․ Նիկոլ Փաշինյանը՝ Սեյրան Օհանյանին

Բանակի բարեփոխումների գործընթացի ռազմավարությունը և ճանապարհային քարտեզը վերջնականապես ձևավորված չեն։ Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին, թե ՀՀ Զինված ուժերում ծրագրային բարեփոխումներն արդյոք չեն թուլացնում Հայաստանի ռազմական ներուժը, և թե ինչ գործընթացի արդյունքում է կազմվել այդ բարեփոխումների պլանը:

«Մենք քաղաքական որոշակի նպատակադրումներ ենք ձևակերպում, որը պիտի դառնա արդյունքում փաստաթուղթ, որը պիտի ընդունվի Անվտանգության խորհրդում։ Ես չեմ տեսնում որևէ խոչընդոտ, որպեսզի դուք կամ որևէ մեր ընդդիմադիր գործընկեր այս կապակցությամբ արտահայտի դիրքորոշումներ։ Չեմ բացառում, որ դուք օրինակ՝ այսօր կամ վաղն այս ամբիոնից մի բան ասեք, որը մեզ համար կդառնա շատ համոզիչ փաստարկ։ Մենք զինված ուժերը, անվտանգության օրակարգը մեր սեփականությունը չենք համարում, մենք երբեք չենք ասել՝ մենք ամենալավն ենք դրանից հասկանում և չենք լսում այլ տեսակետներ»,-  ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Կառավարության պատկերացումները հիմնված են որոշակի վերլուծությունների, փորձագիտական որոշակի առաջարկությունների վրա:

«Մենք բանակի բարեփոխումները մեր էքսկլյուզիվ օրակարգը չենք համարում և շատ ուշադիր լսելու ենք բոլորը քննադատությունները՝ անկախ նրանից, թե այդ քննադատություններն ինչ տոնայնությամբ կասվեն»,- շեշտել է Փաշինյանը:

Փաշինյանը հավելել է, որ մի քանի նախագծեր են շրջանառվում և դրա շուրջ աշխատանքներ են ընթանում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ