fbpx
Քաղաքականություն

Մեկնարկել է Փաշինյանի հանդիպումը Պուտինի հետ

Մոսկվայում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում երկու երկրների առաջնորդները կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր:

Անդրադարձ կկատարվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ