fbpx
Կառավարություն

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան պատվիրակություն գործուղելու մասին որոշում է ստորագրել

Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։

Համաձայն «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգին առնչվող հարցերը քննարկելու նպատակով 2021 թվականի մարտի 16-18-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Մհեր Գրիգորյանինը եւ Դավիթ Գեւորգյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Հակոբ Վարդանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Գարեգին Բաղրամյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարվելու են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ