fbpx
Հայաստան

Փաշինյան. «Սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար»

Սպառողների իրավունքների պաշտպանությանը նվիրված համաժողովին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  Նա իր խոսքում նշեց, որ սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար:

 

«Երբ խանութներում վաճառվում են խաղալիքներ, քաղաքացին պետք է վստահ լինի, որ պետությունը բավարար չափով ջանք է գործադրել, որ այդ խաղալիքները մեր երեխաների առողջությունը չվնասեն: Երբ խանութում քաղաքացին գնում է կաթնամթերք, քաղաքացին պետք է վստահ լինի, որ իր գնածն իսկապես կաթնամթերք է»:

Անդրադառնալով փողոցային առևտրի թեմային՝ Փաշինյանը նշեց, որ չպետք է առևտրային այդ գործընթացները դիտարկել կամ փոխկապակցել սոցիալական ապահովության և սոցիալական պաշտպանության խնդրի հետ:

«Այս օրերին այդ թեման շատ է շոշափվում: Եթե մենք փողոցներում, մայթերին, օրինակ, մսի առևտուրը հանդուրժենք այն տրամաբանությամբ, որ մենք սոցիալական խնդիր ենք լուծում, նշանակում է՝ մենք հանդուրժում ենք, որ մեր երկիրը պետք է լինի ցածր ստանդարտների երկիր՝ ոչ միրայն սպառողների իրավունքների պաշտպանության առումով, այլ նաև սոցիալական պաշտպանության առումով: Որովհետև եթե մեր քաղաքացու սոցիալական պաշտպանության մեթոդը մայթին առևտուր անելն է, նշանակում է՝ մենք այդ քաղաքացուն ասում ենք, որ հենց այդ ստանդարտի սոցիալական պաշտպանություն ենք պատկերացնում քեզ համար: Սա բացարձակապես հարիր չէ մեր երկրին՝ առավել ևս այսօր, առավել ևս մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո»,-նշեց Փաշինյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ