fbpx
Կառավարություն

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ազգային փոքրամասնությունների օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրվա կապակցությամբ, որում, մասնավորապես, նշված է.

«Հայաստանի ազգային փոքրամասնությունների հարգելի ներկայացուցիչներ,

սիրելի հայրենակիցներ,

համաձայն 2021 թվականի մարտի 3-ին Հայաստանի Հանրա­պետության Ազգային ժողովի ընդունած օրենսդրական փոփոխության՝ Հայաստանի Հանրապետության «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում ամրագրվեց մի նոր տոն՝ Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր, որը նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը:

Հայաստանի ազգային փոքրամասնություններն աշխարհի ժողովուրդների մի մասնիկն են մեր բնակչության մեջ, իրենց ազգային ինքնության ուրույն վարքը, մշակույթն ու ապրելակերպն են բերել մեր երկիր և դարձել այս երկրի հավատարիմ քաղաքացիները՝ հաղորդակից լինելով մեր դժվարին և ուրախ օրերին:

Պահպանելով և զարգացնելով ձեր լեզուն, ազգային և հոգևոր արժեքներն ու մշակույթը՝ դուք միաժամանակ հարստացնում եք նաև Հայաստանի մշակութային բազմազանությունը:

Շնորհավորում եմ Հայաստանի բոլոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին այս տոնի կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, խաղաղություն, առաջընթաց և հաջողություններ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ