fbpx
Էկո

Փաշինյանի նոր որոշումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը կգործուղվի Լյուքսեմբուրգ։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանին 2020 թվականի հոկտեմբերի 21-ից 23-ը գործուղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն (Լյուքսեմբուրգ)` ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ)՝ շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության հարցերով 3-րդ նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Իրինա Ղափլանյանի՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Իրինա Ղափլանյանի` Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն», – ասված է որոշման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ