ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Արցախում իրականացվելիք խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վերաբերյալ տեղի է ունեցել խորհրդակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ և ՀՀ կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ:
Նախանշվել են առաջիկա ծրագրերը, դրանց ուղղվելիք ֆինանսական հատկացումները և հետագա քայլերը»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=5588316814526708&id=100000453356168&__cft__%5B0%5D=AZW4CmXX5a6qxFJ7IT4VyN5fYVyIo5j59Bs7qr-ml_vdVXjoNC73iGjXyczYPBX8_5Zo6zsUx5afBbsUu3CgSVU6cN2IuIGT3qQVqbzHoUDr8hLD_MLUqmyA4srw2h4Auec&__tn__=%2CO%2CP-R

