fbpx
Քաղաքականություն

Փաշինյանին թող խորհուրդ տան՝ ներողություն խնդրի կուրթանեցի երիտասարդից

Գագիկ Քամալյանը Facebook-ում գրել է.

«Փաշինյանի հետ ամենօրյա շփման մեջ գտնվող մարդիկ` թող խորհուրդ տան նրան, որ նա գնա ու հրապարակավ ներողություն խնդրի կուրթանեցի երիտասարդից: Այ էդ դեպքում ես կհամարեմ, որ նա հավատավոր դեմոկրատ ու մարդասեր է:
(Սա իմիջիայլոց)

Եթե հիշում եք, ես առաջիններից մեկն եմ եղել, որ առանց այդ տղայի ճակատագրին ծանոթ լինելու, զայրացած կերպով դատապարտեցի Նիկոլի արարքը: Հիմա էլ առաջիններից մեկն եմ, որ զայրացած կերպով ասում եմ. Այն քաղաքական շրջանակները, որոնք կփորձեն այս տղայի հուզիչ դեպքը օգտագոծել քաղաքական նպատակներով իշխանությանը հարվածելու համար, դա կնշանակի, որ նրանց արածը շատ ավելի վատ բան կլինի, քան այդ դրվագում Նիկոլի պոռոտախոսությունը»:

https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2859582320802821

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ