Կառավարության ֆեյսբուքյան էջում տեղ են գտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Դսեղ կատարած այցելության լուսանկարները, որոնցում Փաշինյանը մասնակցում է մեծ բանաստեղծի ծննդյան 150-ամյակի տոնակատարությանը, այցելում տուն-թանգարան, գրառում թողնում հուշամատյանում, ծաղիկներ խոնարհում շիրիմին:
Լուսանկարներին կից Փաշինյանի ելույթի ժամանակ հնչած հետևյալ միտքն է.
«Ինձ իրավունք եմ վերապահում Թումանյանի անունից ասել հայ ժողովրդին՝ վեր կաց և քայլիր», որից հետո նշվում է. Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր հետ այսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ այցելել է բանաստեղծի ծննդավայր Դսեղ»: