fbpx
Կառավարություն

Փաշինյանը Քաղավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղար է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշմամբ՝ Միքայել Զալինյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղար։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Միքայել Աշոտի Զալինյանին նշանակել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղար», – ասված է համապատասխան որոշման մեջ։

Փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ