fbpx
Կառավարություն

Փաշինյանը հայտնել է, թե ինչու գործող իշխանությունը չի կարողացել խուսափել պատերազմից

2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմը բոլոր առումներով 2016 թվականի պատերազմի շարունակությունն էր։

Այս մասին այսօր Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի վերջո, չմոռանանք՝ 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը, որպես վարչապետի թեկնածու, պատերազմի անոնս արել էր, այն ժամանակ դեռ հեղափոխություն տեղի չէր ունեցել, ու սա շատ կարևոր ըմբռնում է՝ ինչո՞ւ ժողովրդավարական իշխանությունը չկարողացավ խուսափել պատերազմից, որովհետև առնչվեց Ղարաբաղի հարցի հետ կապված ճշմարտությանը»,- նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ դա անմարսելի էր առաջին հերթին հրապարակից եկած իշխանության ու էլ ավելի անմարսելի հանրության համար․ «Սա է ֆունդամենտալ պատճառը, որովհետև երբ կարգախոսների տակ տեսնում ես ինչ կա՝ անմարսելի է»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ