Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ-Azat TV
Կառավարություն
13:13 12/01/2022

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը՝ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ընթացքի վերաբերյալ։

«Նշվել են խաղաղապահ կոնտինգենտի արդյունավետ համակարգված գործողությունները՝ նպաստելով հանրապետությունում իրավիճակի կարգավորմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և եռակողմ պայմանավորվածությունների կատարման որոշ հարցեր, որոնք արձանագրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններում։

Ըստ հաղորդագրության՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ