fbpx
Կառավարություն
14:10 19/11/2019

Փաշինյանը Հերմինե Նաղդալյանի որդուն ազատել է Չինաստանում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հրանտ Աբաջյանը ազատվել է Չինաստանում Հայաստանի առևտրական կցորդի պաշտոնից։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետը` Հրանտ Աբաջյանին ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից», – ասված է որոշման մեջ։

Փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։

Հավելենք, որ Աբաջյանը հանդիսանում է ՀՀ ԱԺ նախագահի նախկին տեղակալ Հերմինե Նաղդալյանի որդին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ