fbpx
Քաղաքականություն
11:35 15/08/2019

Փաշինյանը Մակրոնին վստահեցրել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի հարցում խոչընդոտ չի լինի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մենք գրել էինք, որ Ստամբուլյան կոնվենցիա­յի վավերացման հարցում Հա­յաստանի իշխանություննե­րի շահագրգռվածությունը պայմանավորված է ոչ միայն ԵՄ-ից տրամադրվելիք մի քա­նի միլիոն եվրո դրամաշնորհով, այլեւ նրա­նով, որ վարչապետ Փաշինյանը եվրոպական երկրներին խոստացել է, որ մինչեւ տարեվերջ Հայաստանը կվավերացնի կոնվենցիան:

Կա­ռավարական շրջանակներում խոսում են, որ խոսակցությունը տեղի է ունեցել Ֆրանսիա­յի նախագահ էմանուել Մակրոնի հետ՝ Հա­յաստան կատարած նրա այցի ընթացքում: Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի հարցում խոչընդոտ չի լինի: Մակրոնի շահագրգռվածությունն էլ պայմա­նավորված է նրանով, որ 2019 թ. մայիս-նոյեմբեր ամիսներին Եվրոպայի խորհրդի նախագահությունը ստանձնել է Ֆրանսիան, որն իր առաջնահերթությունների մեջ հատուկ կարեւորել է Ստամբուլյան կոնվենցիայի առաջմղումը, մինչդեռ անցած ամիսների ընթացքում կոնվենցիան չստորագրած որեւէ պետություն այն չի ստորագրել, իսկ ստորագրած որեւէ պետություն չի վավերացրել:

Սակայն, չնայած ՀՀ վարչապետի խոստմանը, կոնվենցիայի վա­վերացումը հարցականի տակ է: Մի կողմից՝ խնդիրը Սահմանադրական դատարանն է, որի կազմը փոխել չի հաջողվում, մյուս կողմից էլ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի մասն է հայտարարում, որ դեմ է քվեարկելու կոնվենցիային»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ