fbpx
Կառավարություն

Փաշինյանը Մոսկվայում հանդիպելու է հայ գործարարների հետ

Միջազգային կորպորացիաների հետ զրույցը եղել է կոնկրետ ծրագրերի մասին, և, իհարկե, կան կոնկրետ գաղափարներ, ու դա շատ լավ է, և հուսով ենք՝ հնարավոր կլինի այդ գաղափարներն իրացնել։ Այս մասին Մոսկվայում անցկացված ճեպազրույցի ընթացքում ShantNews.am-ի հարցին պատասխանելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Դավոսի համաժողովի ընթացքում իր անցկացրած հանդիպումներին։

Փաշինյանը թվարկեց նաև ռուսական այն կառույցների ու կորպորացիաների ղեկավարների անունները, որոնց հետ հանդիպել է Դավոսում, և նշեց, որ նրանց հետ երկխոսությունը շարունակվել է նաև Մոսկվայում, որտեղ Փաշինյանն այցելել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության ստանձնմանը մասնակցելու։

«Որոշ ծրագրերի համար մեզ անհրաժեշտ է գտնել գործընկերներ հայ գործարարների շրջանում, և ես այսօր պատրաստվում եմ որոշ ծրագրեր քննարկել Ռուսաստանի հայ գործարարների հետ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ քննարկման ենթակա են ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ ծրագրերը, բայց բոլորի դեպքում հայկական կողմը մտադիր է արդյունավետ կառավարել ժամանակը։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ