fbpx
Հասարակություն

Փաշինյանը պատմել է սիրելի կերակուրի, խմիչքի և գրքերի մասին

Հայաստանի վարչապետի ամենասիրելի կերակուրը սպասն է։ Այս մասին նա պատմել է «Независимой газета»-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ աշխատանքային օրը սկսվում է առավոտյան 8-ից և ավարտվում այն ժամանակ, երբ «այլևս աշխատելու ուժ չկա»։

Փաշինյանը նաև ասել է, որ երբեք չի ունեցել որևէ հոբբի, իսկ ըմպելիքներից նախընտրում է սուրճը, ալկոհոլ ևս օգտագործում է, սակայն ըստ միջավայրի և իրավիճակի։

Ինչ վերաբերում է գրական նախընտրություններին, նա սիրելի գրողների շարքում նշել է Հովհաննես Թումանյանին, Ֆեոդոր Դոստոևսկուն, Հրանտ Մաթևոսյանին։ Վերջին գեղարվեստական ֆիլմը, որ նայել է, իտալական կոմեդիա է․ վերնագիրը` «Այստեղ ավելորդ է օրենքը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ