fbpx
Քաղաքականություն

Փաշինյանը հայտնվել է Սերժ Սարգսյանի կարգավիճակում․ նրան ուզում են փոխարինել «ռուսական տղայով»

Նախկին նախագահներից միայն Սերժ Սարգսյանը արձագանքեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանն ու այն որակեց դրական: Մյուս երկուսն իրենց ուժեղ անցյալն են հիշատակում: Կարելի՞ է ենթադրել, որ Սարգսյանը նախկինում եղել է, գրեթե, նույն կարգավիճակում, ինչ Փաշինյանը: Կամ, ավելի ճիշտ, Փաշինյանը պատերազմից հետո հայտնվեց Սարգսյանի կարգավիճակում: Ու ինչպես Սարգսյանին էին ուզում փոխարինել Կարեն Կարապետյանով, այնպես էլ Փաշինյանին են ուզում փոխարինել մեկ այլ «ռուսական տղայով»:

Զարմանալի է, բայց պարզվում է Սարգսյանն էլ, Փաշինյանն էլ շրջապատված են ռուսամետներով, և սահմանափակված են ավելի ակտիվ գործ ունենալ արևմուտքի հետ, բայց չեն կարող չունենալ, որովհետև նրանք են ուղիղ գործը կազմակերպում: Այսինքն՝ Փաշինյանը, ինչ որ տեղ էլ Սարգսյանը պատանդ էին ռուսական ուժերին: Փաշինյանն այդպիսին դարձավ պատերազմից հետո, չնայած, որ առաջ էլ չէր փայլատակում իր արևմտյան կողմնորոշմամբ: Իսկ Սարգսյանը, հավանաբար, մարտի 1-ից հետո: Իսկ մարտի 1-ի այլ ավելի լուրջ ֆիգուրները շարունակում են միմյանց հետ հարաբերություններ կարգավորել՝ թքած ունենալով այդ իրադարձության վրա: Ավելին, եթե Սարգսյանը Հոկտեմբերի 27-ին հրաժարական տվեց, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբվելու կոչ արեց: Երևի թե Քոչարյանին էլ հոկտեմբերի 27-ին էին «սեղմել»: Տեր-Պետրոսյանին, հավանաբար, Ղարաբաղ կոմիտեին Մոսկվայի բանտ տարած ժամանակ՝ անկախության շարժման ընթացքում:

Հիմա գանք Փաշինյանին: Իր նախաձեռնությամբ զանգում է Վլադիմիր Պուտինին ու խոսում ստորագրած հայտարարության կետերից: Իսկ, չկա՞ր Կրեմլից մի զանգ ու դատապարտման խոսք 106-րդ տարելիցին, ինչպես ամբողջ աշխարհից եկավ: Եթե փորձենք թարգմանել, իհարկե երկու կողմ կգնանք. ա) Փաշինյանն ասում է, որ թողեք մեր պատանդներին վերադառնան այս օրով և դուք էլ ժողովրդի «սրտերում տեղ կունենաք», բ) ամբողջ աշխարհը, նույնիսկ ԱՄՆ-ն, ճանաչեց ցեղասպանությունը, բայց տեղս այնքան նեղ է, որ ես միայն քեզ եմ ճանաչում:

Ինչևէ, տարածաշրջանում լուրջ զագացումներ են լինելու: Բոինգի վերադարձը Հայաստանին՝ խոսում են ԱՄՆ-Իրան նոր հարաբերությունների մասին: ԱՄՆ-ի և ԵՄ-ի գերակտիվացումը Հայաստանում անհետևանք չի մնա և լավ, և վատ իմաստով՝ թուրքռուսական խանդի պատճառով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ