fbpx
Առողջապահություն

Փաշինյանը ստացել է քովիդի դեմ պատվաստանյութի 3-րդ դեղաչափը

Այսօր Կառավարության նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակին։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ ՀՀ-ում քովիդային իրադրությունն այժմ կայուն է։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ կորոնավիրուսի 3-րդ ալիքն անխուսափելիորեն գալու է ու պատվաստումները պետք է անել այնպես, ինչպես այն օրերին, երբ օրական դեպքերի թիվը հասնում էր 1500-ի։

Փաշինյանը կարևորեց՝ այս հանդարտ փուլում պատվաստումները շարունակելը։

Վարչապետն ասաց նաև, որ ինքը ստացել է քովիդի դեմ պատվաստնյութի 3-րդ դեղաչափն ու խորհուրդ տվեց բոլորին անել նույնը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ