fbpx
Քաղաքականություն

Փաշինյանը խոսել է Ալիևի հետ հանդիպման և Պուտինի հետ հարաբերությունների մասին․ հարցազրույցը «Սիվելնեթ»-ին

Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Սիվիլնեթ»-ին։ Վարչապետը խոսել է մեկ տարի առաջ այս օրերին տեղի ունեցած իրադարձությունների, Սերժ Սարգսյանի հրաժարականի, Պուտինի հետ հարաբերությունների, Քոչարյանի գործի, հեղափոխական օրերի հուշերի մասին:

Անդրադառնալով իր և Վլադիմիր Պուտինի հարաբերություններին՝ Փաշինյանն ասել է․

«Կան իմ և Պուտինի անձնական շփումը և հարաբերությունները, և կան ինստիտուտների միջև հարաբերություններ: Ուզում եմ շատ պարզ խոսել՝ այո, Ռուսաստանի էլիտայում կա խնդիր այն ամեն ինչի հետ, ինչ տեղի է ունեցել Հայաստանում՝ ժողովրդական հեղափոխություն և ժողովրդական հեղափոխության միջոցով իշխանության եկած մարդիկ»։

Հարցին՝ ինչի մասին են խոսում բանակցություններին Ալիևի հետ, Փաշինյանը պատասխանել է․

«Իմ դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցի վերաբերյալ բոլորը պետք է տեղյակ լինեն, որովհետև դա միայն վարչապետի հարցը չէ, կառավարության հարց չէ, դա ժողովրդի, համազգային հարց է»:

Նա մի դրվագ է պատմել Ալիևի հետ հանդիպումից․

«Ես ասել եմ, որ ղեկավարները չեն կարող լուծել ԼՂ հարցը, որովհետև այդ հարցը լուծողը ժողովուրդն է: Որևէ լուծում հնարավոր չէ, եթե այն ընդունելի չէ ժողովուրդների համար»։

Մանրամասները` տեսանյութում։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ