fbpx
Քաղաքականություն

Փաշինյանը զրոյական մեկնարկից Քոչարյանին բերեց քաղաքականություն և դարձրեց քաղբանտարկյալ. Փոստանջյան

Հուլիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կարծիք հատնեց՝ նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրոյական մեկնարկից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին բերեց քաղաքականություն և դարձրեց քաղական բանտարկյալ։

«Նա հայտարարում է, որ եթե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ապա ես կարող եմ տանկեր հանել փողոց։ Եղբա՛յր, տանկեր փողոց առաջին անգամ հանել է Լևոն Տեր–Պետրոսյանը, երկրորդ անգամ այդ կրակողները կրակեցին մարդկանց վրա։ Կանչիր պատասխանատվության բոլորին, քաղաքական գնահատական տուր, իրավական ընթացակարգերով հիմնավոր մեղադրանք առաջադրի, ոչ թե անգրագետ մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանին դարձրում քաղաքական բանտարկյալ»,–նշեց նա։

Նա նշում է, որ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկությունը և առգրավումները կանխարգելիչ ու պրիմիտիվ միջոց են, որ ոչ ոք չհամարձակվի օրենքով շարժվի, այլ կատարի իրենց քաղաքական կամքը:

«Մենք հիմա խնդիր ունենք դատապարտելու և գնահատական տալու 30 տարիների քաղաքականությանը և առանձին գործերով իրավական գործընթացներ ստեղծել, ոչ թե շուոներ կազմակերպել, բռնել–բաց թողել և ստեղծել համապատասխան ընդդիմություն։ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է որ իր ընդդիմությունը լինի Ռոբերտ Քոչարյանը կամ ՀՀԿ–ն, որ ասի տեսեք էլի գլուխները բարձրացրել են, էլի կվերադառնան, հանրությանը ապակողմնորոշում է։ Իրականում ոչինչ չի անում, Սերժ Սարգսյանի ֆեյքն է», – հավելել է Փոստանջյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ