Քաղաքականություն

Հայատնի Փաշինյանի և Պուտինի հանդիպման օրը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել, որ ապրիլի 7-ին նշանակված են Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները:

«Իհարկե, առաջին հերթին քննարկվելու է եռակողմ պայմանավորվածությունների և եռակողմ փաստաթղթի իրականացման ընթացքը, որը դադարեցրեց Ղարաբաղում մարտական գործողությունները»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովի խոսքով՝ դրանից բացի, կողմերը խոսելու են Հայաստանում ընտրությունների և Անդրկովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին:

Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ